«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու». ԱԳՆ մամուլի խոսնակ
![]() 435 Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 13:00 «ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեի հանդիպման ժամանակ»,- այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետերի կիրառմանը: Խոսելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների մասին՝ Աննա Նաղդալյանը նշեց. «Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է և այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրաձայնել է ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանն ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու. այս հարցը որևէ մեկը թող դա կասկածի տակ չդնի: Այդ վճռականությամբ է պայմանավորված նաև մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության հաստատման ուղղությամբ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
