Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
290 Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 10:45 «Կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ կարող է խոսակցություն ընթանալ առաջիկա հանդիպմանը, բայց ավելիին այն չի անցնի, քանի որ այս հիմքին ակնհայտորեն դեմ են հակամարտության առնվազն երկու կողմերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հարցում ՀՀ և Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանն առնչվող պահանջներին և համանախագահների դիրքորոշմանը։ Հիշեցնենք, որ ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ապա՝ իր վերջին ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երեք սկզբունքների ու վեց տարրերի հակասող մեկնաբանությունները պետք է հստակեցվեն։ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ վերջին հայտարարությունների արդյունքում կողմերի դիրքորոշումները փոքր-ինչ հստակեցվել են։ Նա հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իր գնահատականները, որ նման փաստաթղթի պարագայում հայկական կողմին ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը, քանի որ պատերազմ հաղթած կողմը դրանով պետք է զիջումներ անի, ավելին, մի շարք հարցեր օդից կախված են և հավելյալ պարզաբանումների կարիք ունեն։ «Պարզաբանման ենթակա հարցերը մի քանիսն են, իսկ դրանցից մեկի մասին վերջերս խոսել էր նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի ժամկետների մասին: Նա նշել էր, որ կողմերն այդ հարցում համաձայնության չեն գալիս։ Ներկայումս հայկական կողմը՝ հասկանալով, որ Արցախի՝ որպես կողմ ներկայանալը գործընթացում հնարավոր չէ, փորձում է հասկանալ, թե այս փաստաթղթի շրջանակում ինչի է պատրաստ Ադրբեջանը, քանի որ միակողմանի զիջումները երբեք հակամարտության կարգավորում չեն կարող նշանակել։ Միանշանակ է, որ հակամարտությունը չի կարող կարգավորում ունենալ առանց Ղարաբաղի, հատկապես, երբ Ղարաբաղից շատ ավելի հստակ ձևակերպումներ հնչեցին Մադրիդյան սկզբունքները վերանայելու անհրաժեշտության մասին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
16417:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
10117:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
13117:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
12816:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
12816:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13516:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
19016:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
14415:54