«Մենք պետք է ձգտենք հնարավորինս թուլացնել կախվածությունը գազից». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը սոցկայքի իր էջում գրել է. «Գերմանիան ցանկանում է տեսանելի ապագայում գրեթե ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգետիկային՝ օգտագործելով քամու և արևի ուժը։ Գերմանացիները հրաժարվում են քարածուխով աշխատող և ատոմային էլեկտրակայաններից՝ դրանք փոխարինելով հողմակայաններով և արևային (ֆոտովոլտային) կայաններով։ Գերմանիայում գործող ատոմակայանների մեծ մասն արդեն փակվել է, մնացածն էլ փակելու են մինչև 2022-ը։ Իսկ վերականգնվող էներգետիկայի կշիռը, ըստ իրենց պլանավորածի, 2030-ին կհասնի 65%-ի, 2050-ին՝ 80%-ի։ Այս պահին մոտ 35% է, և իրենց ժամանակացույցից առաջ են ընկել։ Կարծում եմ՝ կարիք էլ չկա ասելու, թե Հայաստանի՛ համար որքան կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Եթե եվրոպացիները դրան գնում են հիմնականում բնապահպանական նկատառումներով, ապա մեզ համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը հրամայական է՝ նախևառաջ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Մենք պետք է ձգտենք հնարավորինս թուլացնել կախվածությունը գազից, իսկ դրա լավագույն ճանապարհը քամու և հատկապես արևի էներգիան լիարժեք օգտագործելն է։ Հենց այս՝ վերականգնվող էներգետիկայի թեմաներով էինք այցելել Գերմանիա։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված այցի օրակարգը բավականին հագեցած ու հետաքրքիր էր՝ հանդիպումներ տարբեր պաշտոնյաների, ոլորտի ընկերությունների, փորձագետների հետ, քննարկումներ, ճանաչողական այցեր։ Շատ արդյունավետ այցելություն էր, որի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը, ծնված մտքերը, ստեղծված կապերն ու փոխգործակցության պայմանավորվածությունները մեզ օգնելու են արագ անցնել այս ճանապարհը»։

«Վարկային համաներումը շքեղություն չէ»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:48
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
205Երեկ, 15:28
«Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը»․ Կարեն Հեքիմյան
230Երեկ, 14:42
«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը՝ կասկածելով դրանց հայկական ծագման մեջ
59917.07.2026, 15:16
«Ո՛չ հանքին»․ լարված իրավիճակ՝ Ստեփանավանում (տեսանյութ)
25717.07.2026, 14:36
«ԵՄ չափանիշներին չհամապատասխանող ապրանքը կարո՞ղ է վաճառվել ՀՀ-ում»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
23717.07.2026, 13:36
«2025թ․ մարտից հնարավորությունը կար, ինչո՞ւ չի կիրառվել»․ հարց՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
23317.07.2026, 13:12
«Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան
20517.07.2026, 10:12