Ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը. Վիեննայից առաջ Բաքուն փորձում է «զոհի» կերպարով ներկայանալ. «Ժամանակ»
![]() 459 Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 09:35 «Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել Ֆիզուլիի ուղղությամբ իր մեկ զոհի մասին, հայտնելով, թե դա տեղի է ունեցել հայկական կողմի կրակոցից: Այս տեղեկությունը առանձնահատուկ իմաստ է ստանում մի կողմից սահմանին հարաբերական կայունության և ամիսներ շարունակ զոհերի բացակայության ֆոնին, մյուս կողմից՝ մարտի 29-ին Վիեննայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման: Հանդիպման հանգամանքը պաշտոնապես հաստատվել է մարտի 27-ին: Հատկանշական է, որ հանդիպումից առաջ տեղեկություն է տարածել նաև Հայաստանի ՊՆ-ն, սակայն ոչ թե զոհի կամ վիրավորի, այլ կրակոցների միջոցով ադրբեջանական դիրքային առաջմղման փորձը կասեցնելու մասին: Ընդ որում, Հայաստանի ՊՆ տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ խոսքը վերաբերում է հյուսիս-արևելյան սահմանային ուղղությանը, այսինքն՝ Տավուշի մարզին: Մասնավորապես, խոսքը վերաբերել է Բերդավան գյուղի մոտ դիրքերին, չեզոք գոտում դիրքերն առաջ մղելու և ամրացնելու ադրբեջանական փորձին: Սրա ֆոնին Բաքուն տեղեկություն է տարածում զոհի մասին: Ամենևին զարմանալի չի լինի, եթե այդ տեղեկությունը լինի մտացածին, այսինքն՝ ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքը ներկայացվի իբրև հայկական կրակոցի զոհ: Առավել ևս, որ դրանով Ադրբեջանը կփորձի լուծել մի քանի հարց: Մի կողմից իր զինվորի մահվան համար պատասխանատվությունը հանել վրայից, մյուս կողմից՝ Վիեննայի հանդիպումից առաջ հայկական կողմին ներկայացնել որպես Դուշանբեի պայմանավորվածությունները խախտող, այդպիսով իր վրայից հանելով նաև պատասխանատվությունը Տավուշի ուղղությամբ դիրքային առաջմղման փորձի համար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: : |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
