«Սա հայ ժողովրդին պատերազմից հեռու պահելու քայլերից մեկն է». Աշոտ Ասատրյան
![]() 811 Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 17:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 29-ը նոր իշխանությունների համար ամենակարևոր օրերից մեկն է լինելու պատմության մեջ: Փաստացի՝ Հայաստանի նոր իշխանություններն առաջին անգամ պետք է երկրի ղեկավարի մասշտաբով պաշտոնական հանդիպում ունենան թշնամի պետության ղեկավարի հետ ու պետք է քննարկեն հայ ժողովրդի վերջին տարիների հիմնական խնդիրը: Սա, իհարկե, առավել կարևոր է ցանկացած մեկ այլ գործողությունից, որն իրականացվել է Հայաստանում, քանի որ սա հայ ժողովրդին պատերազմից հեռու պահելու քայլերից մեկն է: Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքը տվյալ պահին գործ ունի ոչ թե կիրթ, այլ անկանխատեսելի, մարդկանց կյանքերի վրա թքած ունեցող հակառակորդի հետ, ով ցանկացած պահի կարող է խախտել իր պայմանավորվածությունը, ով թքած ունի պետական կառույցների և դրանց կողմից կատարված հայտարարությունների վրա: Բայց անկախ ամեն ինչից, անկախ այդ մարդու տեսակից, անկախ մեր երկրի ներսում կատարվող ինչ-որ մանկամիտ քաղաքական քայլերից, Փաշինյանը պետք է նաև գիտակցի, որ ինքը մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ է: Որ ինքը խոսում է ոչ թե սպիտակների կամ սևերի, ոչ թե հրապարակում հավաքածների կամ խաշ ուտողների, այլ հայ ժողովրդի անունից: Ի վերջո, եթե վաղը պատերազմ սկսվի, աստված հեռու պահի, կռվի գնացող զորքին չենք սկսելու սորտերի բաժանել: Գնալու են բոլորը՝ առանց ձեր տարբերանշումների: Միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ, հատկապես երբ հանդիպումն Իլհամ Ալևի հետ է, Հայաստանն ամբողջությամբ պետք է աջակցի երկրի ղեկավարին, անկախ նրանից, թե այդ պահին ով է ղեկավարում երկիրն ու անձնական և քաղաքական ինչ հակադրություններ կան միմյանց միջև: Թուրքի գյուլլեն քաղաքականություն չի հարցնում»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
