«Ալիևն այցելել է ապրիլյան մարտերը ձախողած հատուկ ստորաբաժանումներին». Աշոտ Ասատրյան
![]() 497 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 16:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը այցելել է ապրիլյան մարտերը ձախողած հատուկ ստորաբաժանումներին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետք Նեջմեդդին Սադիկովը ներկա են ապրիլի 2-ին ներկա են գտնվել հատուկ նշանակության զորքերի զորավարժանքներին։ Ռազմական և քաղաքական ղեկավարությունը որոշել է անձամբ վերահսկել զորավարժությունը։ Սա իրականում ունի հատուկ պատմություն, քանի որ հենց ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները մեկը մեկի հետևից ձախողել են իրենց առջև դրած ռազմական խնդիրները։ Թշնամու երկրի բանակը մեծ կորուստներ է կրել հենց հատուկ նշանակության զորքերի շարքերում՝ հրամանատարներ, տարբեր երկրներում պատրաստված զինծառայողներ։ Նման կորուստները վերականգնելը իրենցից ահռելի ժամանակ են խլում։ Հատուկ նշանակության մեկ հրամանատար պատրաստելը մեկ կամ երկու տարվա աշխատանք չի, նրանցից շատերը մոտ 20 տարվա ծառության փորձ են ունեցել։ Դժվար աշխատանք է նաև հատուկ նշանակության զինվոր պատրաստելը։ Իսկ ապրիլյան մարտերի ժամանակ դեպքեր են եղել, որ մեկ մարտի ընթացքում ամբողջ վաշտը՝ բոլորը հատուկ նշանակության զինծառայողներ, սպանվել են։ Սա է հիմնական պատճառը, որ պետության ղեկավար կազմը որոշել է սեփական վերահսկողության տակ վերցնի հատուկ նշանակության զորքերի ձևավորման գործընթացը։ Ու Իլհամ Ալիևը 3 տարի անց ապրիլի 2-ին այցելում է այդ ուժերին։ Փաստացի 3 տարվա ընթացքում կարողացել են որոշակի հավաքագրում իրականացնել, որոնց պետք է դեռ դարձնեն զինվոր և հետագայում նաև հրամանատար»։ |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
