Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մտքներովդ չի անցնո՞ւմ այդ վարկերի ծախսման արդյունավետությունը ստուգող հանձնաժողով ստեղծել». Ոսկան Սարգսյան

«Մտքներովդ չի անցնո՞ւմ այդ վարկերի ծախսման արդյունավետությունը ստուգող հանձնաժողով ստեղծել». Ոսկան Սարգսյան
718
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 13:30

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է՝ մարտի 1-ի գործով։ Սերժ Սարգսյանը ազատության մեջ է, խոստացել է հրապարակային խոսել։ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիներից հետո, 2008 թվականին Հայաստանի արտաքին պարտքը 1.8 միլիարդ դոլար էր։ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում մեր երկրի արտաքին պարտքը դարձել է 6.7 միլիարդ դոլար: Հիմա պետական վերահսկողական ծառայությունը համայնքապետարաններում, պետական հիմնարկությունններում ստուգումներ է կատարում ֆինանսական միջոցների վատնումներ, յուրացումներ հայտնաբերելու համար։ Վերջին 20 տարում Հայաստանի ստացած վարկերից միլիարդավոր դոլարներ են յուրացվել, վատնվել, մսխվել, Հայաստանից դուրս բերվել։ Մտքներովդ չի՞ անցնում այդ վարկերի ծախսման նպատակայնությունը և արդյունավետությունը ստուգող մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ պետությունից, այսինքն՝ մեզնից հափշտակված փողերը վերադարձնելու համար»։