Հայկ Սարգսյանը՝ հոր և եղբոր մասին
![]() 528 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 16:20 Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Լրագրողները փորձել են հարցեր ուղղել նրան հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և եղբոր՝ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ։ Հարցին՝ Ձեր հայրը մտադիր չէ՞ վերադառնալ հայրենիք, պատասխանել է՝ «մտադիր է, ո՞նց մտադիր չէ»։ Թե որտեղ է հիմա նա, պատասխանել է՝ հանգստանալու։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը եղբոր հետ կապված հարցերից, առհասարակ, խուսափում էր՝ պատասխանելով՝ «չէ, չգիտեմ, տեղյակ չեմ»։ Հաջորդ հարցին՝ Ձեր հայրը հանդիպե՞լ է Ձեր եղբոր հետ և կարելի՞ է ասել՝ նրա գործերով է դրսում, պատասխանել է՝ այո։ Հարցին՝ նա Ձեր եղբոր մասին ոչինչ չի՞ ասում, նրա արտահանձման մասին ի՞նչ նորություն կա, պատասխանել է, որ հեռախոսով չեն խոսում, չի կարող ոչինչ ասել։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում այս դատական գործընթացից, կարծիք է հայտնել, որ, եթե օբյեկտիվ քննություն լինի, ապա արդարացում կլինի։ Հարցին՝ արդյոք օբյեկտի՞վ է քննությունը, փաստաբանը չի պատասխանել։ Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
