«Քոչարյանն ահաբեկված է». Ստյոպա Սաֆարյան
![]() 507 Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 04:05 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրորդ անգամ կարդացի Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում հրապարակած հոդվածը: Այժմ առավել քան հասկանում եմ, թե ինչու են կատաղած ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից, այն դրական մեկնաբանած դեմքերիս վրա, ու հատկապես ելույթի առաջին մասից, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր ու հարյուրավոր հետապնդվողների օրինակով խաչ քաշեց այդ ժամանակաշրջանի վրա՝ որպես դիկտատուրա՝ փաստերով ներկայացնելով քաղաքական ընդդիմության, ազատ լրատվամիջոցների հետապնդման պատմությունը: Ու Քոչարյանի սիրտն այնքան է լցվել, որ իր հոդվածում գրում է. «Երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում...: Միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ՝ հայրենիքում արվող քայլերով»: Հենց այստեղից ճչում է, որ Քոչարյանն ահաբեկված է, որ միջազգային հանրությունը այդ ամբիոնից լսեց ողջ ճշմարտությունը, ավելին՝ ԵԽԽՎ նախագահը մեծ հիացմունք հայտնեց ու պատրաստակամություն՝ ավելի եռանդուն կերպով ԵԽ-ով աջակցել Հայաստանին՝ այդ կերպ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները միջազգային հանրության երկարաժամկետ գործընկերն են: Ահա, նաև այս խորքային եռոցից է հասկանալի դառնում, թե ինչու Քոչարյանի զորքը սոցիալական ցանցերում զանգվածաբար՝ զորավարներով ու կուրտիզաններով լցվեց Փաշինյանի ելույթը դրական գնահատող նյութերի, հարցազրույցների մեկնաբանությունների տարածք ու փսիխոզ արտահայտեց: Սա վճռական պահ էր, որովհետև ամեն մի կազմակերպություն ու երկիր այցելությունից հետո Փաշինյանն ակամայից ստանում է երկարաժամկետ գործընկերոջ կարգավիճակ, նաև՝ արտաքին լեգիտիմություն ու հակառակորդներին զրկում է նրան տապալելու որևէ հույսից: Դրա համար հոդվածում մի վերջին հուսահատ ճիչ է արձակում. «Ազատե՛ք ինձ, բռնե՛ք իմ ձեռքը, և ես պատրաստ եմ ձեր լծակը լինել նրա դեմ»: Իհարկե, դա ոչ մեկ չի անելու: Ու նույն օրը, երբ նա երդում է, ուտում, թե ինքը չէ պատասխանատու Մարտի 1-ի զոհերի համար, Սամվել Բաբայանն էլ Հայաստանում է ձայնակցում, թե նա չէ հրաման տվել: Հ.Գ. Էն Նաիրիտի Փանջունուն ասեք Բրիտանական թանգարանին անիմաստ, ոչ մեկին հետաքրքիր նամակներ ուղարկելու փոխարեն ալամ Եվրոպայի հայկական համագումար էր՝ ինչ էր, մի հայտարարություն տարածի, ոչ թե շտաբի որոշմամբ լակոտական պոստերներ տպել տա ու մեր միջանցքում թափի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
