Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին
![]() 793 Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 13:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։ Եւ ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։ Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»։ |

«Իրանը ոգու և արիության իսկական դաս ցույց տվեց աշխարհին»․ Վահե Լոռենց
20903:06
«ՔՊ-ականների ներողություններին պետք է հետևեր նրանց հրաժարականները»․ Ոսկան Սարգսյան
23502:06
«ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր Արցախը հանձնելու համար»․ Ստեփան Դանիելյան
12801:06
«Սա հերթական կռուտիտներով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է»․ Ռոբերտ Քոչարյան
15500:24
«Ուժեղ Հայաստանի» «գաղտնի» համագումարում հրապարակվել են նախընտրական ցուցակի 35 անունները»․ Լիա Սարգսյան
16600:06
«Այս իշխանությունները կարող են տնտեսական փորձանք բերել Հայաստանի գլխին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
200Երեկ, 23:54
«Ռուսաստանը Հայաստանից ուզում է ընդամենը ռացիոնալ, ոչ թշնամական քաղաքականություն»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
143Երեկ, 23:48
Սպիտակ տունը հայտնել է, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին
210Երեկ, 23:33
