«Այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»․ Հայկ Մարտիրոսյան
![]() 564 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 03:40 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մեկ տարի առաջ ձերբակալության կամ առավել վատ սցենարի էի սպասում, հավատ ունեի, որ ամեն բան լավ է լինելու: Ետդարձի ճանապարհ չկար․ դրա կամուրջները վաղուց էի այրել: Եվ այրել էի գիտակցաբար ու հիմնահատակ: Մնում էր՝ մամուլում, սուցցանցերում և, իհարկե, փողոցում շարունակել պայքարը՝ մինչև վերջ: Միակ բանը, որ այդ օրերին դժվար էր պատկերացնել, այն էր, որ հաղթանակից հետո ժողովրդական հզոր և աննախադեպ ալիքի տված լիազորությունները մսխվելու էին, իսկական հեղափոխության հնարավորությունը վերածվելու էր ընդամենը մասնակի իշխանափոխության, իսկ գործադիր և օրենսդիր էին գալու հավակնոտ, հաճախ գեղեցկահունչ դիպլոմներով, բայց հիմնականում կիսագրագետ երիտասարդներ: Որ մեկ տարի անց հետ նայելով՝ ոչ թե զղջալու, այլ ափսոսելու էի ստացված արդյունքների համար՝ անհնար էր պատկերացնելը: Հիմա նշում են Քաղաքացու օր, երբ քաղաքացին հիմնականում հիասթափված է, իսկ նրա արած գործը՝ հիմնականում ապականված: Հեղափոխությունը, որ հսկա փոթորիկ էր և բացառիկ հնարավորություն, կտրուկ և վճռական հարվածներով երկիրը խելքի բերելու՝ ամլություն և անփոփոխություն ծնեց: Լեռը մուկ ծնեց և այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
