«Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի»․ Էդմոն Մարուքյան
![]() 398 Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 13:10 «Ես ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որ հանրային ակնկալիք է ձևավորում Սերժ Սարգսյանի ապագա ելույթի վերաբերյալ։ Էդ որ անում եք՝ ժողովրդի՞ն եք ձեռ առնում, թե՞ ում։ Մարդը 10 տարի երկրի նախագահ է եղել բան չի խոսացել, 10 տարին անցել ա, թողել-գնացել է, հիմա ինչ-որ ուժեղ հետաքրքրություն կա՞, թե ինչ ա ասելու»,- այսօր լրագորղների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի ակտիվանալու վերաբերյալ լուրերին, վրդովվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի, ի՞նչ եք գնում հարցնում, կամ ո՞ւր կարա հետ գա․․․ Աշխարհում ոչ մի ուժ, հեղափոխությունից հետո, չի կարողացել հետ գալ ու չի կարող, մոռացե՛ք էդ մարդկանց։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, որ հրաժարական էր տվել, 10 տարի չէր խոսացել։ Հազիվ մարդիկ մոռացել են, հիմա էլ՝ հանրային ակնկալիք եք ձևավորում, թե ի՜նչ պիտի խոսա Սերժ Սարգսյանը։ Ատելությո՞ւն եք գրգռում, չեմ հասկանում։ Մի ուժ, որ քաղաքական մեծամասնություն է ունեցել, հետո բալերը չի կարողացել հաղթահարել, էդ ուժն ի՞նչ պիտի խոսա»,- շարունակեց Մարուքյանը՝ զարմանք հայտնելով, որ լրագրողները փորձ են անում իշխանությունից հեռացած քաղաքական գործիչներից հարցազրույցներ վերցնել։ «Ես ուղղակի ապշած եմ՝ էդ մարդկանց որտեղի՞ց եք դուք գնում-գտնում։ Ի՞նչ պետք է ասեն․ այն, որ քաղաքի կենտրոնում մանկապարտեզներ ենք ունեցել, որտեղ երեխաները հերթի մեջ են եղե՞լ, թե՞, որ ՊՆ նախարար ենք ունեցել, որը Ռուսաստանի քաղաքացիություն է ունեցել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
