«Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ևս գլորվեց ու ընկղմվեց ռուսական ճահճի մեջ»․ Ե․ Աբգարյան
![]() 257 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 14:30 ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես արդեն 20 տարի է անձով ու գրչով մշտապես պայքարել եմ ՀՀ-ում իշխանությունը զավթած ղարաբաղյան կլանի հանցագործ պարագլուխների և նրանց հայաստանյան մանկլավիկների հակապետական, հակազգային և հակաժողովրդական քաղաքականության դեմ: Ողջունել եմ անցյալ տարվա համաժողովրդական հեղափոխությունը, համբերատար սպասել եմ այն աստիճանաբար կատարելիք քայլերին, որոնք արտաքին և ներքին ասպարեզներում կբխեն մեր ժողովրդի իրական շահերից, կամրապնդեն մեր ժողովրդի ինքնիշխանությունը, բարեկեցիկ կդարձնեն մեր ժողովրդի կյանքը: Բայց ի՞նչ, հեղափոխությունից արդեն մեկ տարի անց հայերի համար միշտ գլխավոր եղած արտաքին քաղաքականությունը փաստորեն մնաց անիրավահավասար և ոչ շահավետ հարաբերությունների ոլորտում: ՀՀ-Արևմուտք հարաբերությունները նորից տեղապտույտ են տալիս: Այժմ արդեն վստահաբար կարելի է պնդել, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ևս գլորվեց ու ընկղմվեց ռուսական ճահճի մեջ: Նիկոլը չի ուզում հասկանալ, որ իր գլխավորած հեղափոխությունը ոչ թե հատկապես իր շնորհիվ էր, այլ հնարավոր եղավ մեր ժողովրդի 20-ամյա պայքարի արդյունքում, պայքար, որն ուղղված էր մեր երկրի ինքնիշխանության կորստի, արտաքին ստորացումների, իշխանության անօրինակարգության, արյունոտ բռնությունների, թալանչիական կառավաման, ժողովրդի աղքատացման, զանգվածային արտագաղթի և այլնի դեմ: Երկիրը մեթոդիկ և աստիճանաբար գաղութացվել էր՝ արտաքին ասպարեզում դառնալով Ռուսաստանի վասալը, իսկ ներքինում՝ այդ նույն Ռուսաստանի տնտեսական և էթնիկ կցորդը: Այդ բոլորի դեմ-հանդիման մեր ստորացված և արդեն կրճոնման հասնող ժողովուրդն անցյալ տարի իր մեջ ուժ գտավ և ոտքի կանգնեց դավաճանական իշխանության դեմ: Եվ հաղթեց: Նրա արժանապատվությունը վերականգնվեց: Եվ ի՞նչ: Մեկ տարվա ընթացքում հեղափոխությունը գլխավորող անձը՝ Նիկոլը իր անձնապաստան և կամայական իշխանությունը հաստատեց, որը թվում էր թե իբր ալիքների վրա այս ու այն կողմ գլորվող նավակ էր,բայց այն իրականում շտապում էր հասնել իր դարավոր կործանարար նպատակակետին՝ ռուսական «փարոսին»: Ինչպե՞ս հասկանալ այն, որ նա Եվրոպայում հայտարարում է, թե ինքն արևմտյան արժեքների «կրող» է, Ռուսաստանում՝ հայ-ռուսական «բարեկամության» նվիրյալ, իսկ տանը՝ իբրև «հայամետ» գործիչ: Միթե սա՝ վերադարձ դեպի մշտապես ձախողվող հինը, քաղաքականություն է: Արդարև, այս կապակցությամբ տեղին է հիշատակել Աստվածաշնչում նշվածը՝ «նրանք մեր միջից դուրս եկան, բայց մեզանից չէին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
