«Հեղափոխականները երկու մասի են բաժանվել». Ստեփան Դանիելյան
![]() 400 Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 07:10 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտնում ենք նոր փուլ։ Հեղափոխությունը Հայաստանում թավշյա էր՝ լղոզված և գաղափարապես տարերային, սակայն դասական հեղափոխությունների կանոնները ոչ ոք չի չեղարկել, թեկուզ դրանց թավշյա կատարմամբ։ Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։ Երկրորդ հատվածը հեղափոխության շարունակությունն է ուզում՝ ռեպրեսիաներ, ցնցումներ և այլն։ Դրանց պայմանականորեն անվանենք լիբերալ-տրոցկիստներ։ Այդ հատվածին հեղափոխության շարունակությունը պետք է, որովհետև առանց դրա նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում (գուցե առհասարակ որևէ տեղ չունեն), նրանց մարգինալացում է սպառնում։ Մյուս հատվածը, որը կառավարման համար պատասխանատվություն է ստանձնել, ցանկանում է սահմանափակել լիբերալ-տրոցկիստների ախորժակները, որովհետև հասկանում է, որ շուտով պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե ինչ արդյունքներ ունեն, իսկ դրա համար պետք է պետականաշինությամբ զբաղվել, ինչին խանգարում է հեղափոխականների լյումպեն հատվածը, որից պետք է ձերբազատվեն։ Սա է «հեղափոխականների» այսօրվա տրոհման հիմնական բաժանարար գիծը։ Տրամաբանորեն, պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի, կամ թավշյա Ստալինի հայտնությանը, որը կսկսի թավշյա ռեպրեսիաները։ Հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու և ինչ քաղաքական պլատֆորմով է ներկայանալու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
