«Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ». Էդուարդ Շարմազանով
![]() 561 Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 13:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել: Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում: Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր Եռատոնն էր: Տոն, որը պետք է միավորի ողջ հայությանը: Արի ու տես՝ մերօրյա բռնապետին դուր չի եկել, որ Արցախում բարձր են գնահատում ազգային հերոսներին: Նյարդայնացած այս իրականությունից՝ Նիկոլը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ՝ Արցախում: Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման: Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են, որոնք քո անօրակարգ և բովանդակությունից զուրկ խորոված ուտելու, ասֆալտին փռելու, գոռալու ու հեծանիվ քշելու հեղկոմական քաղաքականության հետ համամիտ չեն: Հ.Գ. Ժամանակն է գիտակցել, որ սկզբունքային գործիչներ ու մարդիկ կան դեռ: Հ.Հ.Գ. Գայլը վրան ոչխարի մորթի առած, Ջիվանի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
