«Դա արվում է քոչոյի և սերժիկի 20-ամյա ծանր հանցագործություններից շեղելու նպատակով». Ե. Աբգարյան
![]() 587 Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 22:15 ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարելի է ասել, որ ՖԲ-ում և այլուր վերջերս ամենօրյա են դարձել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նախագահի պաշտոնը զավթած պետական հանցագործներ քոչոյի և մերժիկի համատեղ նկարները: Ակնհատ է, որ այդ երևույթն աստիճանաբար էր ընթանում՝ քոչոյի և մերժիկի հանցագործությունների բացահայտումներին զուգահեռ: Եվ այսօր դա լայն տարածում է ստացել ծախու և կռճոնակեր հետադիմության տեղեկատվական և «վերլուծական» շատ ու շատ հրապարակումներում: Այդ երևույթի հայտնվելը պատահական չէ: Հայաստանում ներկայումս առկա է հակապետական և դավաճանական օտարամոլ ուժերի լայն ցանց ու քոչոյի և մերժիկի ժամանակներում հասունացած երիտասարդության ներկա մի սերունդ, որի ներկայացուցիչների մի ստվար մասը բացարձակապես անտեղյակ է ՀՀ-ի սկզբնական պատմությանը և հիմնականում սնվել է քոչոյի, մերժիկի և ՀՅԴ-ի կեղծ ու պատիր քարոզչության նյութերով: Եվ ի՞նչ: Այսօր դրանք են, որ չունենալով գեթ մի լուրջ հակափաստարկ Տեր-Պետրոսյանի նախագահական գործունեության դեմ, մտավոր ստերջ և ողորմելի քայլի են դիմել իրար կողքի դնելով նրա և պետական երկու հանցագործների նկարները՝ այդպես փորձելով մարդկանց հավատացնել, թե տարբերություն «չկա» իր գործունեությամբ արգասաբեր առայժմ միակ իրական նախագահի և այդ պաշտոնը զավթած պետական դավաճանների միջև: Դա արվում է իշխանության և ժողովրդի ուշադրությունը քոչոյի և սերժիկի 20-ամյա ծանր հանցագործություններից շեղելու և հեղափոխական իշխանությանը թուլացնելու նպատակով»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
