«Մենք բոլոր երեք սցենարներին էլ պատրաստ ենք». Արցախի ԱԳ նախարար
![]() 583 Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 21:10 Եռակողմ ձևաչափը ամենաարդյունավետ ձևաչափն է, և Արցախը այս ամենի մեջ ոչ թե կարգավորման օբյեկտ է, այլ սուբյեկտ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցող հանդիպումները բանակցություններ անվանել չենք կարող, քանի որ դրանք կրում են ճանաչողական բնույթ և նպատակ ունեն համապատասխան միջավայր ստեղծելու լիարժեք բանակցություններ սկսելու համար: Այդ հանդիպումների ընթացքում մեր հայաստանյան գործընկերները առաջ են քաշում նաև լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը: Միանշանակ է, որ աշխատանքները տարվում են ճիշտ ուղղությամբ: Ընդհանրապես, հակամարտությունն ունենում է երեք հիմնական սցենար՝ խաղաղ կարգավորում, ստատուս քվոյի պահպանում և պատերազմական գործողությունների վերսկսում: Քանի որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Արցախի հետ, կարելի է համարել, որ ինքը պատրաստ չէ խաղաղ կարգավորման: Հայկական երկու հանրապետությունների կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր, որպեսզի զսպեն Ադրբեջանին՝ նոր ագրեսիա չվերսկսելու համար: Մենք բոլոր երեք սցենարներին էլ պատրաստ ենք, սակայն նախընտրելի է, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,- մասնավորապես նշել է Մ. Մայիլյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
