«Քոչարյանն ուղղակի շանտաժ է անում դատական համակարգին». Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է անում մեղադրյալ Քոչարյանը:
Նա հանգիստ նստած չէ: Նա պաշտպանվում է ինչպես հարկն է: Նա իրենով է անում լրատվամիջոցներ, նա իրեն սատարողներ է ձեռք բերում երկրի ներսում և երկրից դուրս, նա կազմակերպում է «Քոչարյանի աջակիցների հավաք», նա նամակներ է գրում մեզ ու արտաքին աշխարհին և այլն:
Նամակում, մասնավորապես, ասում է. «Ես մտադիր չէի քաղաքականություն վերադառնալ, համարում էի, որ շրջել եմ այդ պատմության վերջին էջը և վերջակետ դրել։ Բայց, ինչպես պարզվեց, երբեմն քաղաքականությունն ինքն է վերադառնում քեզ մոտ»: Հետո էլ փորձում է իր համար լավատեսական սցենարի հույսեր հաղորդել և ասում է, որ ինքը չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն պատրաստ է պայքարել, և հնարավոր է որ իր գրքում նոր գլուխ հայտնվի:
Նրա տեքստի հիմնական միտքն այստեղ, կարծում եմ, այն է, որ դեռ վաղ է խաչ քաշել Քոչարյան-քաղաքական գործչի վրա, և նա դեռ կարող է վերադառնալ:
Այսինքն՝ վերադառնալ իշխանության:
Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Օրինակ, եթե անգամ իրեն դատապարտեն, ապա մի օր «իրավիճակի փոփոխության պատճառով» Քոչարյանը կարող է բանտից ազատվել, ինչպես ազատվեցին դատապարտված հայտնի դաշնակցականները հենց Քոչարյանի օրոք՝ «իրավիճակի փոփոխության» հիմնավորմամբ:
Հենց սրանով է, որ Քոչարյանն ուղղակի շանտաժ է անում դատական համակարգին:
Չհամարձակվե՛ք ինձ նստեցնել, թե չէ, մեկ էլ տեսար՝ ազատվեցի ու վերադարձա ակտիվ քաղաքականություն...
Իսկ թե ինչեր կարող են տեղի ունենալ, եթե Քոչարյանն ակտիվ քաղաքականության մեջ է՝ բոլորս գիտենք, բոլորս դա տեսել ենք: Օրինակ՝ և՛ պալատական հեղաշրջում, և՛ գեներալի սպանություն շքամուտքում, և՛ երկու կրակոցով ինքնասպանություններ, և՛ սրճարանում մարդկանց ծեծելով սպանել, և՛ Հոկտեմբերի 27, և՛ Մարտի 1 և այլն...
Գիտեք չէ՞, հարգելի դատավորներ, հիշում եք, չէ՞... Իսկ վաղը սկսվում է դատավարությունը: Այնպես որ՝ դատելիս յոթը չափեք, նոր մեկը կտրեք, կարծես թե հուշում է Քոչարյանը»:

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
6601:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
7600:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
7100:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8000:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
61Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
75Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
74Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
75Երեկ, 22:18