«Փորձ է արվում համախմբել բոլոր այն անհատներին, որոնք հեղափոխությունից հետո դեպի անդունդ են գնում». Վահե Գևորգյան
![]() 803 Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 17:45 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանն այլևս կորցնելու ոչինչ չունի, բացի կուտակած կապիտալից, ուղղակի այս իրավիճակում փողը գրեթե ոչինչ չի որոշում, որովհետև դու կարող ես հավաքել մի քանի հազար մարդ, ԶԼՄ-ներ առնել, որոշ ժամանակ մանիպուլյացնել, ինչ-որ անհարմարություններ ստեղծել, բայց ոչ ավել, եթե չունես ժողովրդի աջակցությունը, իսկ իրենց դեպքում՝ ոչ միայն չունեն, այլև կա ակնհայտ ատելություն, ինչն ավելի է սրանում քոչարյանամերձ աժիոտաժից։ Փորձ է արվում համախմբել բոլոր այն անհատներին և խմբերին, որոնք հեղափոխությունից հետո դեպի անդունդ են գնում, քաղաքական ամբիցիաներ ունեն, կամ լավագույն դեպքում պետք է ամեն ինչից հրաժարվեն ու շարունակեն ապրել, ինչը նրանց համար հավասար է մեռնելուն։ Տոտալ իշխանություն, անսահման հնարավորություններ, անպատժելիություն. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այս ամենն այլևս չունեն։ Եթե նկատել եք, Քոչարյանին բացահայտ դեռ չեն միանում նրանք, որոնք դեռ հույսեր են փայփայում, որ իրենց մոտ դեռ ամեն ինչ կորած չէ։ Իրականում Քոչարյանին միանալը շատ ռիսկային է, սակայն առաջարկվող մեծ գումարների և այլ առաջարկների գայթակղությանը դիմանալն էլ հեշտ չէ։ Քոչարյանը նման է վարակի, որին դիպչելուց հետո փրկություն չկա, բայց մարդիկ կան, որ այս թեզին լուրջ չեն վերաբերում, ինչն էլ նրանց կոպտագույն սխալն է։ Մենք կանգնած ենք կարմիր գծի դիմաց ու շատ պարզ տեսնում և դեռ ականատես ենք լինելու տարատեսակ բացահայտումների։ Քոչարյանն անգամ նստելուց հետո փորձելու է սոցիալական կապիտալ հավաքել, ստեղծել կառույց, որը կլինի նրա ազատության միակ շանսը։ Անձամբ ես չեմ պատրաստվում հետհեղափոխական շրջանում նախկինների վրա ժամանակ ծախսել։ Անհրաժեշտ է, որ քաղաքական գնահատականը լինի այնպիսի ուժգնությամբ ու փաստարկված, որ բոլորը մոռանան, որ բանտում Քոչարյան անունով մարդ կա։ Մենք իրավունք չունենք տարատեսակ թալանչիների անկանոն շարժումների վրա ժամանակ ծախսել, երբ առջևում ահռելի գործ կա անելու»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
