«Չկարողացանք հասկանալ՝ գլխավոր դատախազը ո՞նց էր հայտնվել արգելված գոտում». Հայկ Ալումյան
![]() 395 Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 17:40 Ինչպես հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, Մարտի 1-ի գործով նախնական նիստում, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից։ Լրագրողները Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ դա խախտում համարո՞ւմ է. «Չկարողացանք հասկանալ՝ ինքը ո՞նց ա էդտեղ հայտնվել: Դա արգելված գոտի է դատարանում: Պետք է հասկանանք, որ հետևություն անենք. նա պետք է բացատրի պատճառը, որ արձագանքենք»,- ասաց փաստաբանը: «Այս պահի դրությամբ մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800 հոգուց բաղկացած ցուցակ, մենք այս պահի դրությամբ ներկայացրել ենք 10 հոգանոց ցուցակ»,- շարունակեց Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով կազմին. «Մեր ցուցակում կան ՍԴ դատավորներ, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը: Ընդհանուր պարզ է, որ այդ 800 վկան կարող են հարցաքննվել մի 4 տարում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
