«Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական չափազանց բարձր շեմ է սահմանել». Կարպիս Փաշոյան
![]() 451 Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 16:20 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց բարձր քաղաքագիտական շեմ է սահմանել, որը դեռ երկար տարիներ գերակշռող դիրքեր է զբաղեցնելու քաղաքական դիսկուրսում։ Մի կողմն իր գոյությունն արդարացնելու նպատակով հանդես է գալու տերպետրոսյանական դիսկուրսի ջատագովության դիրքերից, իսկ մյուս կողմն էլ սեփական չգոյությունը քողարկելու նպատակով ամեն կերպ փորձելու է ոչնչացնել ու արժեզրկել այդ շեմը։ Երկու նապատակներ, բայց մեկ հիմք։ Երբ առաջին նախագահի շուրջ ձևավորած դիսկուրսն այլևս կորցնի իր արդիականությունը, ապա կարելի է ենթադրել, որ նրա գաղափարները հաղթել են՝ Հայաստանն ամուր է ու ինքիշխան, զուսպ է ու ինքնավստահ։ Օրինակ՝ վերջին օրերին այն տպավորությունն է ստեղծվել, որ Քոչարյանի կողմնակիցները ոչ թե երկրորդ նախագահին են պաշտպանում, այլ առաջնային խնդիրը Տեր-Պետրսյանին հաղթելն ու ոչնչացնելն է։ Մի՞թե Հայաստանի երկրորդ նախագահը այդքան խեղճ է, որ նրա պաշտպանության հիմքում պետք է դրված լինի հակադրության պարզունակ սկզբունքը։ Այսինքն՝ Քոչարյանի քաղաքական գոյությունն իմաստավորված է միայն հակադրության համատեքստում։ Սա, իհարկե, զավեշտալի իրականություն է։ Պարոն Քոչարյան, պարոն նախագահ, վերջապես դո՛ւրս եկեք այդ փակ շղթայից ու սահմանեք Ձեր դիսկուրսն ու քաղաքագիտական շեմը, եթե, իհարկե, ունեք։ Ի դեպ՝ առաջին դեպքն է, երբ ես Քոչարյանին դիմելիս օգտագործում եմ պարոն նախագահ եզրույթը։ Դա էլ երևի կարեկցանքի դրսևորում է։ Եվ վերջում գրառումը մի փոքր զվարճալի դարձնելու նպատակով դիմում եմ ֆեյբուքում թափառող այն փոքրիկ դեգենեռատին, որն ամենայն հավանականությամբ ինձ պիտակելու է որպես Լևոնի զոմբի ու ազգադավ՝ մազութի անհետացման զավեշտալի միֆը փաթաթելով իմ վզին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
