«Չգիտեմ՝ երկրում քանի հոգի կա, ով իրականում հասկանում է, թե ինչ է կատարվել». Արման Բաբաջանյան
![]() 480 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 05:25 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ երկրում քանի հոգի կա, ով իրականում հասկանում է, թե ինչ է կատարվել երեկ։ Որոշ արձագանքներ տպավորություն չեն թողնում, որ Հայաստանի պետականության դեմ սկիզբ առած դավադրության ծավալների և խորության վերաբերյալ առկա է ամբողջական պատկերացում։ Գործընթացների լրջությունը հասկանալու համար հիշողություն է պետք՝ ինստիտուցիոնալ և ոչ միայն։ Գործողության մեջ են դրվել երկրի պետականության ընդերքում 2000-ականների սկզբից դրված ռումբերը։ Այն ինչ նկատի ունեմ, ոʹչ Նիկոլին է վերաբերվում, ոʹչ իշխող թիմին, ոʹչ էլ ընդդիմությանը։ Խոսքը վերաբերում է պահի լրջությանն ու այս իրավիճակում մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությանը։ Իշխանության ընդունած շատ որոշումների, հայտարարությունների բովանդակության, առնված քայլերի ձևերի հետ կարելի է համաձայն չլինել, բայց մեկնարկած գործընթացների լրջությունը հասկանալ ՍՏԻՊՎԱԾ ենք, պետականության դեմ դավադրական գործողությունների դեմն առնել ՊԱՐՏԱՎՈՐ ենք։ Ամեն ինչ մի կողմ դնելու և հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքարի պատրաստ լինելու ժամանակն է։ Հավատացեք, այլընտրանք չի լինելու, այլընտրանքի բոլոր ճանապարհները ոմանց արխայնության ու մեկամյա անգործության պատճառով փակ են»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
