«Նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պատրաստվում է սադրիչ գործողությունների». Աշոտ Ասատրյան
![]() 521 Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 06:20 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին: Մասնավորապես, զորավարժության ընթացքին հետևելու ժամանակ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագիծ, որտեղ ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը: Այցելության ընթացքում Հասանովը հանձնարարել է կանխել հայկական կողմի գործողությունները՝ կիրառելով բոլոր տեսակի կրակային միջոցներ: Այստեղ կարևոր հրամանը՝ կիրառել բոլոր տեսակի կրակային միջոցներն է, քանի որ նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչի արդյունքում ստանում են դրան արժանի պատասխան հայկական կողմից ու արդյունքում տուժում են թեʹ զինվորականները, թեʹ սահմանամերձ գյուղերի ադրբեջանցի բնակիչները: Գլխից բարձր թռնելու փորձ կատարող պաշտպանության նախարարը զորավարժության ընթացքում զինծառայողներին շարեց ու խոստացավ, որ հասնելու են Շուշի: Խոստումը, իհարկե, ադրբեջանցիների շրջանում լայն արձագանք գտավ, բայց դե Շուշի հասնելն իրենց մոտ սահմանափակվում է դրա մասին միայն մտածելով ու նախադասության տառերի հերթականությամբ շարվելով, դրա համար Հասանովը կփորձի առաջնագծում մի քիչ իրավիճակ լարել, հաշվի չառնելով, որ դրա արդյունքում սեփական բանակի զինծառայողները և գյուղացիները որոշակի վնասներ կկրեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
