«Նպատակը Հայաստանի պետականության ոչնչացումն էր»․ Արման Բաբաջանյան
![]() 348 Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 02:05 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ապագան ամեն ինչից կարևոր է, բայց և ոչ թույլ չենք տալու, որ անցյալում մեր երկրի ընդերքում դրված ռումբերով փորձեք ապականել Հայաստանի ապագայի հետ կապված երազանքները։ Քոչարյանի նախագահության արդեն առաջին տարում տեղի ունեցան «Արմենթելի» և Կոնյակի գործարանի խայտառակ գործարքները, որոնք, ըստ էության, դրեցին վերջինիս կոռուպցիոն համակարգի հիմքերը: Հոկտեմբերի 27-ից հետո միայն հնարավոր եղավ «Գույք՝ պարտքի դիմաց» նվաստացուցիչ համաձայնագիրը կամ հայ-ռուսական գազային պայմանագրերը: Էությամբ կոռուպցիոն այս գործարքների նպատակը Հայաստանի գաղութացումն էր, նրա տնտեսության թալանը: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ինստիտուցիոնալ հարթության վրա Հայաստանում ոչնչացրեց պետական իշխանությունը՝ նրա փլատակների վրա կայացնելով քրեաօլիգարխիկ համակարգը, որը դարձավ Ռոբերտ Քոչարյանի արյունոտ, ավտորիտար իշխանության գլխավոր հենարանը։ Հոկտեմբերի 27-ը անկասելի հարված հասցրեց նաև մեր հասարակության արժեքային համակարգին, նրա կողմնորոշումներին, գնահատման չափանիշներին: Երբ բովանդակային հարթության վրա ոչնչանում է պետությունը, հասարակությունը զրկվում է երազելու ունակությունից, ապագայի տեսլականից: Քրեաօլիգարխիան՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ծնվեց Հոկտեմբեր 27-ի ոճրագործության ընդերքում: Քրեաօլիգարխիան դարձավ Հայաստանի գաղութացման, թալանի և կոռուպցիայի խորհրդանիշը: Եկել էր անհագ օլիգարխիայի ժամանակը»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
