Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ստիպելու ենք, որ այս պահանջները կատարվեն». «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիան

«Ստիպելու ենք, որ այս պահանջները կատարվեն». «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիան
968
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 22:55

«Սասնա ծռեր» կուսակցությունը շարունակում է բողոքի ակցիաները: Այսօր իրականացրած ակցիան մասնակիցները անվանել են խորհրդանշական: Նրանք պահանջում են վերացնել Արցախի մաքսակետը, ռոումինգը, Արցախում գրանցված քաղաքացիներին տալ ՀՀ ընտրական իրավունք, ինչպես նաև քաղաքացիներին սեփականության իրավունքով անհատույց կերպով տրամադրել տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

«Եթե մեր պահանջները չկատարվեն, մեր ակցիաները լինելու են պարբերական, շատ ավելի հզոր և երկարատև: Ստիպելու ենք, որ այս պահանջները կատարվեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: