«Ինչո՞վ է տարբերվում Աղվան Հովսեփյանը Միհրան Պողոսյանից». Գարեգին Միսկարյան
![]() 440 Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 05:25 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ էնպես չստացվի, թե «զոնտիկ»-ի դեմ կռիվ եմ տալիս, թող ՔՊ-ի ընկերները տեսնեն, թե կառավարության և օլիգարխիայի միջև «կապերի» համար ՆՈՐՄԱԼ երկրներում ինչի կարող է հանգեցնի օլիգարխին «աղուհացով» դիմավորելն ու պաչպվելը։ Էս անտեր հեղափոխությունը Սերժին թոշակի ուղարկելու ու Քոչարյանին Մանվելի հետ նույն խցում նստեցնելու համար չէր։ Սա անհատներին ու անձերին մերժելու շարժում չէր, սա «վատերին» «լավերով» փոխարինելու քայլ չէր, այլ արժեքների փոփոխության համար տարիներով մղած պայքարի առաջին պտուղներն էին։ Ձեզ մի հարց տվեք՝ ինչո՞վ է տարբերվում Աղվան Հովսեփյանը Միհրան Պողոսյանից։ Իսկ գիտե՞ք՝ ինչով։ Նրանով, որ Միհրան Պողոսյանը Նիկոլի հետ հանդիպմանն իրեն անվայել է պահել, իսկ Աղվան Հովսեփյանը՝ ոչ։ Ու խնդիրը բնավ նրա մեջ չի, որ վաղն էլ Աղվանը կարող է «դատվի», կարող է ՌԴ-ում քաղաքական ապաստան խնդրի, կարող է «մուծվի» ու շարունակի վայելել գռփածը՝ առանց հանրությանը հաշվետու լինելու իր արածների համար։ Խնդիրը՝ մեր, ձեր վերաբերմունքի մեջ է իրեն և իր նմաններին։ Այոʹ, ես դեմ եմ վենդետային, ընկերներ, բայց ես էդ արժեհամակարգը կրողների հետ ձեր ախպերությանն էլ եմ դեմ։ Ես դեմ եմ, որ նոր Հայաստանում հին աղբը բերում խառնում եք մեր հացին։ Ու դա գալիս է նրանից, որ էդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց հների արածներին։ Չգծվեց էն գիծը, որը պիտի գծվեր նոր ու հին Հայաստանների մեջ։ Փոխարենը՝ ամեն ինչ լղոզվեց ու շարունակվում է լղոզվել։ Ձեր պրոֆեսիոնալ թերացումները ոլորտներում ես կարող եմ իմ մեջ արդարացնել, ես կարող եմ արդարացնել ձեր սխալ հաշվարկը տնտեսության մեջ ու այլ բնագավառներում, բայց էն արժեհամակարգը, որի կրողն եք դուք ու որը երևում է ձեր վարքից ու քայլերից, ես մերժում եմ։ Աշխատեք ձեր վրա. կամ դուք կփոխեք հինը կամ հները կփոխեն ձեզ, ու էդ դեպքում կարող է նորերը չներեն ոʹչ ձեզ, ոʹչ ձեզ փոխած հներին։ Մի խայտառակեք ռեսպուբլիկան, դոկտոր Խաչիկյան»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
