«Այդ պայքարի անվան տակ կալանավորվում են նույնիսկ ոչ ցանկալի քաղաքական գործիչները». Կարեն Հովհաննիսյան
![]() 344 Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 23:10 Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան անցնում է դատական բարեփոխումների գործընթացին: Մոտ ութ ամիս տևած դատական բարեփոխումների փաթեթը պատրաստ է և այն ներկայացվում է հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Այս բարեփոխումները նպատակաուղղված են լուծել երեք հիմնական խնդիր: Առաջին հերթին փորձ է արվում Թուրքիայի հասարակության մոտ արդարդատության նկատմամբ վստահություն հաստատել, որը կարծես թե համարվում է այս փոփոխության հիմնական նպատակը, երկրորդ՝ նպատակ ունի օտարերկրյա ներդրումների պայմանները բարելավելու համար խթան հանդիսանալ, որի կարիքն այսօր Թուրքիան շատ ունի: Երրորդ՝ այս բարեփոխումների ռազմավարությունը նոր պարտավորություն է Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտմանը, չնայած՝ Անկարայի և Բրյուսելի միջև առկա խորքային հիմնախնդիրներին: Բարեփոխումների ռազմավարության փաստաթուղթը 9 հիմնական իրավունքի, 63 նշանակային կետի և 256 ենթակետի փոփոխություն է ենթադրում: Բացի վերը թվարկվածից հիմնովին փոփոխության է ենթրակվում դատական համակարգի անկախության, անաչառության և թափանցիկության մասին օրենքները և օրենսդրական ակտերը, որոնք համապատասխանեցվում են փոփոխման ենթարկվող քրեական օրենսգրքին: Թուրքիան այս բարեփոխումներով փորձ է անում լուծել խոսքի ազատության և այլ ազատություններին վերաբրեվող առկա խնդիրները: Չծանրաբեռնեմ ընթերցողին մանրամասներով, միայն ասեմ, որ այս բարեփոխումներով Թուրքիան լուծում է որոշակի խնդրահարույց հարցեր, որոնք կան Եվրոպայի հետ, միևնույն ժամանակ լուծում է մարդուն կալանքի տակ պահելու իրեն հարմար տարբերակի հարցը, որը շատ է կարևորում Թուրքիան ահաբեկաչական կառույցների դեմ պայքարում: Իսկ այդ պայքարի անվան տակ կալանավորվում են նույնիսկ ոչ ցանկալի քաղաքական գործիչները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
