«Այդպիսի «չհասկացողների» պատճառով մեծանում է Երևանի ու Ստեփանակերտի միջև չհասկացվածությունը». Ս. Սաֆարյան
![]() 401 Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 23:40 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե նախկինում էլ Երևանը Ստեփանակերտին տեղյակ էր պահում, ու Փաշինյանին հայտնած դժգոհությունը վերաբերել է միայն բանակցություններին չմասնակցելուն, այլ ոչ թե կարգավորման տարբերակներին, ապա մտահոգիչ է, որ Արցախի իշխանությունները համաձայնել են կամ դեմ չեն արտահայտվել Կազանյան, Լավրովյան տարբերակներին։ Եթե Փաշինյանին հայտնած դժգոհությունը վերաբերել է կարգավորման տարբերակներից անտեղյակությանը, ու ՀՀ վարչապետն է տեղեկացրել դրանց բովանդակությունը, ապա անհասկանալի է Արցախի իշխանությունների, այդ թվում ԱԽ քարտուղարի հայտնած մտահոգությունները, որոնք վերաբերում են ոչ թե Հայաստանի նախկին իշխանությունների տված համաձայնություններին (տարածքներ կարգավիճակի կամ խաղաղության դիմաց), այլ Նիկոլ Փաշինյանի նման «մտադրություններին», որոնք մտացածին են, քանի որ Փաշինյանը բացահայտ մերժել ու քննադատել է այդ ֆորմուլան։ Հետևաբար, թերևս Փաշինյանն այս բանավեճում էլ ճիշտ է, բայց կհամաձայնեմ Բակո Սահակյանի հետ, որ չհասկացված հարցերը պետք է քննարկել փակ սենյակում, ոչ թե հրապարակավ։ Սակայն նման հանդիպումներից հետո, որոնք անցած ամիսներին տեղի են ունեցել քանիցս, չի կարելի իշխանության ներկայացուցիչների մակարդակով «չհասկացողի տեղ դնել» ու կապրոնե էշը քշել՝ Փաշինյանին վերագրելով չեղած բաներ։ Նման՝ «չհասկացող» մարդկանցից պետք է ազատվել թեʹ Երևանում, թեʹ Ստեփանակերտում։ Այլապես այդպիսի «չհասկացողների» պատճառով մեծանում է Երևանի ու Ստեփանակերտի միջև չհասկացվածությունը, ինչը անթույլատրելի է։ Այնպես որ, պետք է հանդիպել, զրուցել, հստակ պայմանավորվել ու պայմանավորվածություններ չխախտել։ Դա բոլորի պարտավորությունն է ու ազգի ճակատագրի, ոչ թե խմբային ու անհատական շահերի մասին է»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
