«Հենց դա է նշանակում գործադիրի լծակների կիրառմամբ դատական իշխանության անկախությանը միջամտելը». Արսեն Բաբայան
![]() 300 Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 17:25 Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը հայտարարել է, որ «դատարանների մուտքերն արգելափակելու նպատակն ի ցույց դնելն էր, որ ես կապ չունեմ դատական համակարգի որոշումների հետ»: Հիշելով, որ վարչապետը դատարանների մուտքերն արգելափակեց նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումից անմիջապես հետո (այդ պատճառով), ինչն էլ հենց վկայությունն էր այն բանի, որ ինքը չի վերահսկել դատարանը գոնե այդ որոշման կայացման ընթացքում, ավելի լավ խոստովանություն և ապացույց այն մասին, որ անձամբ ճնշում գործադրեց դատական իշխանության նկատմամբ՝ կարծում եմ դժվար կլիներ գտնել: Չենք գտնի գեթ մեկ մարդու, ով հաստատապես չպնդի, որ վարչապետը չէր արգելափակի դատարանների մուտքերը, եթե նախագահ Քոչարյանին դատարանը կալանքից չազատեր: Այինքն՝ վարչապետի համար ցանկալի որոշում ընդունվեր: Բա մայիսի 20-ից սկսած հենց դրա մասին ենք խոսում, որ գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի դատարանների մուտքերն արգելափակել, եթե դատարանը կայացրել է այնպիսի որոշում, որն իր ցանկությանը դեմ էր: Բա հենց դա է նշանակում գործադիրի լծակների կիրառմամբ դատական իշխանության անկախությանը միջամտելը: Գործադիրը պարտավոր է հասկանալ ու համակերպվել, որ դատարանի կողմից ընդունված անգամ ոչ օրինական որոշումների դեմ գործադիրի ռեսուրսների կիրառմամբ այդ եղանակով ճնշում գործադրելը Սահմանադրության կոպտագույն խախտում է»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
