Երևանում կինն ինքնահրկիզվել է
![]() 522 Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 00:30 Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ նոր գա: Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել: Հավաքված քաղաքացիները ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կնոջ վրա առաջացած կրակը: Կնոջը մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ և նրա ամուսնու ինքնությունը: |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
18300:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
230Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
382Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
207Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
190Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
27009.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
59109.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
34509.07.2025, 10:00