«Ադրբեջանական կողմը պատժվել է իր հայտարարության համար». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ պատժվել է իր հայտարարության համար: Օրեր առաջ հայկական կողմը հայտարարեց, որ հրամանատարների առաջադրանքը գերազանց կատարելու համար ՀՀ ԶՈւ որոշ զինծառայողները, ըստ երևույթին դիպուկահարներ, պարգևատրվել էին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից: Սրան ի պատասխան ադրբեջանական կողմը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, որն իրենից ավելի շատ սպառնալիք էր ներկայացնում: Թե բա՝ ադրբեջանական բանակը շակալների դեմ որսի սեզոնը համարում է բացված: Դե պարզ ա, որ նեղվել էին մեր պարգևատրումից ու փորձում էին սպառնալ, թե առաջնագծում լուրջ գործողություն են իրականացնելու, ըստ երևույթին, կրկին դիպուկահարների օգնությամբ: Սպառնալիք-հայտարարությունից 2 օր անց ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես գալու առիթ ունեցավ, բայց այս անգամ ոչ թե հոխորտացող ու պոզեր ցույց տվող տեքստով, այլ բավականին հեզ ու խոնարհ, թե բա՝ հայերն ականանետով կրակ են բացում մեզ վրա, ունենք ապացույցներ և այլն: Դե հիմա արի ու մի ասա՝ հասկացաք, թե՞ մեզանից ով էր շակալը, ով՝ որսորդը: Եթե մի բան չէիք կարողանալու իրականացնել, էլ ինչներիդ էր պետք նման անիմաստ ու ոչինչ չասող հայտարարոթյամբ հանդես գալը, որ երկու օր հետո պետք է կրկին ոռնալով հայտարարեք, որ ձեզ կոտորում են: Փաստորեն, ոչ միայն դիպուկահարները պարգևատրման կարիք ունեն, այլ մնացած ստորաբաժանման տղերքը նույնպես իրենց լուման են ունեցել թշնամուց վրեժ լուծելու ու հանգստացնելու մեջ»:

«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
5821:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
4121:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
5020:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5320:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6919:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5419:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6118:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
12318:12