Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը Մանվել Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան
![]() 855 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 13:45 Այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան: Կոմիտեի նախագահը դատարանից պահանջում է ներկայացնել հստակ թիվ, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք Ակնալճի տարածքը կալանքի տա՞կ է, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է 10.5 մլն դոլար արժողությամբ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող տարածքները նվիրաբերել պետությանը: Դատարանի որոշմամբ՝ վերոնշյալ միջնորդությունը կքննարկվի մեկ այլ նիստի ժամանակ, երբ ներկա կլինի Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանական խումբը բազմիցս նշել է, որ իրենց պաշտպանյալի վիճակը ծանր է, նրա մոտ առկա է 30-ին մոտ հիվանդություն: Օրերս էլ Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ նշել էր, որ նոր հիվանդությունների ի հայտ գալու հետևանքով բժիշկները հայտնել են, որ նախկին պատգամավորի վերջույթները պետք է անդամահատվեն: Մանվել Գրիգորյանի գործով Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել դատարան |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
418Երեկ, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
374Երեկ, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
426Երեկ, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
417Երեկ, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
212Երեկ, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
51105.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
37505.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
99004.07.2025, 00:16