«Ստորև ներկայացվում է սովետական շրջանում Թուրքիային տրված օգնության ցուցակը». Տիգրան Խզմալյան
![]() 387 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 03:25 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինն Էրդողանի համար այն է, ինչ Լենինն էր Քեմալի համար. Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն այսօր Թուրքիան է, սա անհերքելի փաստ է։ Ոչ թե Չինաստանը, ինչպես սիրում են երազել Կրեմլում, ոչ էլ ԱՊՀ/ԵՏՄ/ՀԱՊԿ երկրները, ինչպես կեղծավոր քմծիծաղով ասում են այնտեղ, այլ հենց Թուրքիան, որի հետ 100 տարի առաջ՝ 1921թ․ մարտի 16-ին, Սովետական Ռուսաստանը կնքեց իր առաջին միջպետական պայմանագիրը «բարեկամության և եղբայրության մասին» և որը մեկ դար անց վերադարձավ նույն ձևաչափով ի շրջանս յուր։ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը Թուրքիայի հետ աննախադեպ է, նկատի առնելով, որ վերջինս դեռևս մնում է ՆԱՏՕ-ի անդամ և անցյալում տասնյակից ավելի անգամ պատերազմել է ցարական Ռուսաստանի հետ։ Սակայն անցյալն անցյալում է, իսկ ներկայում Ռուսաստանը ներում է Թուրքիային և ռուս դեսպանի սպանությունը, և ռուսական օդանավի ոչնչացումը, և ռուս զբոսաշրջիկ(ուհի)ների պարբերական ստորացումները թրքական ծովափներում։ «Պոմիդորներով չեք պրծնի»՝ Պուտինի սպառնալիքն Էրդողանին այժմ քաղաքական հումորի դասագրքերում է։ Ռուսաստանը թուրքական պոմիդորների դիմաց մատակարարում է Թուրքիայի ոչ միայն զենք՝ չարաբաստիկ Ս-400 ՀՕՊ համակարգն ավելի շուտ ծխավարագույր է շատ ավելի լուրջ՝ ատոմային զենք Թուրքիային փոխանցելու նպատակով։ Չէ՞ որ Մոսկվան կառուցում է Թուրքիայի համար Ակքույու վայրում ատոմակայան, որի սպասարկման համար պատրաստվող թուրք մասնագետները ձեռք են բերում նաև միջուկային զենքի պատրաստման հմտություններ, սարքեր և գիտելիքներ։ Այսինքն, 60 տարի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այսպես էլ Արևմուտքից չստացավ միջուկային տեխնոլոգիաներ, անգամ ատոմակայան կառուցելու թույլտվություն, 1963-ին Քենեդին հանեց Թուրքիայի տարածքից ամերիկյան ատոմային ռումբեր, իսկ ահա Ռուսաստանից Էրդողանն այսօր ստանում է ևʹ մեկը, ևʹ մյուսը։ Ի՞նչ կա որ, Մոսկվան Ստալինի օրոք փոխանցել էր ատոմային ռումբի տեխնոլոգիան Չինաստանին, հետո Հյուսիսային Կորեային, որին վերջերս, արդեն Պուտինի հրամանով մատակարարեց նաև միջմայրցամաքային հրթիռների շարժիչներ։ Հանուն թուրքական ատոմային ռումբի Էրդողանն անգամ ՆԱՏՕ-ից է պատրաստ դուրս մնալ։ Ու քանի որ Թուրքիան կորցրել է ԵՄ անդամակցելու հույսը, այն ձգտում է հիմա գերակայել Միջին Արևելքում, ընդդեմ Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանում Ռուսաստանի հետ միասին դաշինք կազմելով, որպես ռուսական գազի ու նավթի և թուրքական բաժանարարի համալիր։ Թուրքիան զգում է Արևմուտքից եկող և քրդերի միջոցով իրականացվող իր տրոհման վտանգը։ Թուրքիան վաղուց է հասկացել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրեց տարածաշրջանում արևմտյան միջնաբերդի իր դերը և այժմ դասական թուրքական ոճով պատրաստվում է փոխել ճամբարը։ Ավելին, Արևմուտք-Ռուսասատն նոր սրացման պահին, Թուրքիան քաղաքական բնազդով զգում է իր բնական համախոհին և անցնում է Պուտինի կողմը՝ դառնալով Ռուսաստանի վերջին դաշնակիցը։ 100 տարվա պատմական շրջանը փակվում է՝ Լենին-Քեմալ պայմանագիրը դառնում է Պուտին-Էրդողան դաշնություն։ Մեզ մնում է հիշել ու հիշեցնել մոռացկոտ հայ ժողովրդին, որ 100 տարի առաջ ռուս-թուրքական դաշինքը կայացավ Հայաստանի տարածքի, ունեցվածքի, միլիոնավոր զոհերի հաշվին։ Ռուս-թուրքական 1921թ․ մարտի 16-ի պայմանագիրը ոտնահարել էր միջազգային իրավունքը և Հայաստանի Հանրապետության օրինական շահերը։ Հայաստանի իշխանությունը ոչ թե կարող է, այլ պարտավոր է պահանջել Մոսկովյան ապօրինի և հանցավոր պայմանագրի չեղարկումը՝ որպես իրավական նախադեպ օգտագործելով 1939թ․ Մոլոտով-Ռիբենտրոպ սովետա-գերմանական պայմանագրի չեղարկումը ԽՍՀՄ-ի կողմից 1991թ․: Ռուս-թրքական գործարքի 100-ամյակին մնում է 1,5 տարի։ Սակայն, ունի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսքան պատմական ժամանակ ավատնելու սպասողական անգործությամբ. կասկածում եմ։ Ռուս-թրքական մերձեցումը միշտ իրականացվում էր Հայաստանի ու հայության հաշվին։ Կանխատեսել այս զարգացումներն արդեն նշանակում է կանխելու գործընթացի սկիզբ։ Շտապենք, քանի ուշ չէ։ Ստորև ներկայացվում է սովետական շրջանում Թուրքիային տրված օգնության ցուցակը և դրան նվիրված հատուկ շքանշանը, որ թողարկվել էր 1934-ին»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
