«Ռոբերտ Քոչարյանը վատագույն ազգային-պետական գործիչներից է». Պարույր Հայրիկյան
![]() 473 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 13:40 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարեանը վատագոյն ազգային-պետական գործիչներից է։ Նրա «գոյք պարտքի դիմաց»-ը կարող դաւաճանութեան դասական օրինակ լինել։ 1998-ին իմ նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների ձախողումը նրա իրաւաքաղաքական այլանդակութիւններից է։ ԱԻՄ գրասենեակների փակումը անիրաւութիւն էր ազգային արժեքային համակարգի նկատմամբ։ Իր իշխանութեան օրոք մեր ժողովրդին պարտադրուած «մարտի 1» երեւոյթը անառարկելիօրէն խստօրէն դատապարտելի է... Այսպէս կարելի է շարունակել, բայց երբ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը, ես նուազագոյն իսկ մտահոգութիւն չապրեցի։ Ընդհակառակը, ուրախացայ, որ քաղաքակրթութիւնը նաեւ Հայաստան է հասնում։ Դատաքննութիւնը շարունակւում է առանց մարդու նկատմամբ ոչ դատավճռային սահմանափակումների (էլ չեմ ասում պատժի)։ Այդպիսին պիտի լինէր ցանկացած բանական մարդու դիրքորոշումը․ չէ՞ որ դատաքննութիւնը շարունակւում է։ Բայց․․․ այլ է խեղուածներին վերաբերմունքը։ Նրանց՝ բոլոր սատանայական մտածելակերպի հետեւորդներին ոչ թէ արդարամտութիւնը՝ սերն ու առողջ բանականութիւնն են առաջնորդում, այլ իրենց մոլորութիւնները՝ կրքերն ու ցանկութիւնները, խեղուած բանականութիւնը։ Ձեր «հիստերիկ դուխերով» ապրեք ձեզ համար․ մենք մարդկային կեանքով ենք ապրելու եւ Տիրոջը խնդրում ենք հայութեան ներկայացուցիչ չհամարել խեղուածներին՝ չարի սպասաւորներին․․․ Մեր «ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐՈՒՄ» այլ որակներ հաստատ կան եւ ՏԷՐՆ ինքը գիտէ այդ․․․»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
