«Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերին». Արթուր Դավթյան
![]() 325 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 16:35 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց. «Զավեշտալի ենք համարում, որ գործն, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է այն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները: Մեր գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում»: Դավթյանն անդրադարձել է նաև Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագին՝ ասելով, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, Քոչարյանի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել: «Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որպիսիք բացառել են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքերի հանգամանքը»,- հայտարարեց նա: Դավթյանի խոսքով՝ պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
