«Հայաստանի պատվիրակությունը պետք է ամեն ինչ անի արժանի բարձրության վրա մնալու համար». Ա. Բաբաջանյան
![]() 522 Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 00:10 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Ռուսական պատվիրակությունը եթե ոչ վաղը ապա հաստատապես մյուս օրը, կամ ամենաուշը չորեքշաբթի կմասնակցի նստաշրջանի աշխատանքին։ Կասկած չունեմ, որ արտաքին քաղաքական համատեքստ ունեցող վրացական ներքաղաքական ճգնաժամը դառնալու է այս նստաշրջանի կարևոր թեմաներից մեկը և մեր՝ Հայաստանի պատվիրակությունը պետք է ամեն ինչ անի արժանի բարձրության վրա մնալու համար։ Վրաստանը մեզ համար չափազանց կարևոր հարևան է։ Վրաստանը մեր միակ հնարավորությունն ու ցամաքային ճանապարհն ու դուռն է դեպի Ռուսաստան և դեպի Արևմուտք։ Վրաստանի այդ բաց դուռը Հայաստանի և Արցախի անվտանգության համար կենսական արժեք ունի։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը Հայաստանի համար չափազանց էական դաշնակից է, որի հետ մեր երկրի ինքնիշխանության վրա խարսխված հարաբերությունների պահպանումն ու խորացումը Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություններից է։ Ուզում եմ հավատալ, որ ԵԽԽՎ-ում իմ խորհրդարանական գործընկերները արժանապատվորեն կկատարեն իրենց առաքելությունը՝ Հայաստանի կարևորությունը հավասարապես կզգան ու կկարևորեն և եղբայր վրացիները և բարեկամ ռուսները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
