«ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան սեփական պետության դեմ է տրամադրել իրանցիների այն հատվածին, որոնք դժգոհ են Թեհրանում ներկայիս վարչակարգից». Վարդան Ոսկանյան
![]() 296 Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 03:15 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի արտգործնախարարի թվիթերյան գրառմանն անդրադարձել էի ընդամենը երկու օր առաջ՝ նշելով, թե ինչպես է վերջինս նուրբ քարոզչության բոլոր կանոնների համաձայն, մեկ քարտեզի միջոցով անգլիալեզու ընթերցողի ուղեղում դաջել Պարսից ծոց անվանումը։ Երեկ՝ Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը փաստացիորեն ի պատասխան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի «Պարսից ծոց» անգլիատառ գրությամբ քարտեզի՝ գործածել է «Արաբական ծոց» անվանումը։ Իրականում, անվանման նման հիշատակմամբ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր և սեփական պետության դեմ է տրամադրել նաև իրանցիների այն հատվածին, որոնք դժգոհ են Թեհրանում ներկայիս վարչակարգի քաղաքականությունից, բայց երբևիցե պատրաստ չեն հետ կանգնելու Իրանի ազգային շահերից։ Ուշագրավ է նաև, որ իրանական որոշ ԶԼՄ-ներ, անդրադառնելով այս հանգամանքին, նույնիսկ ուղիղ չեն մեջբերել հայտարարության տեքստը, որպեսզի ընդհանրապես խուսափեն «Արաբական ծոց» անվանումից, այլ ուղղակի նշել են, որ Ջոն Բոլթոնը գործածել է Պարսից ծոցի կեղծ անվանումը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
