Ռոբերտ Քոչարյանը՝ դատավարության, 4 միլիարդ դոլար ունեցվածքի և ԼՂ հարցի մասին
![]() 569 Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 23:45 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքի եթերում անդրադառնալով նոր իշխանության վարած քաղաքականությանը, ասել է, որ նրանք փորձում են ժողովրդի մի զանգվածի ոչ առողջ պատկերացումներով առաջնորդվել, մինչդեռ դա երկիրը զարգացնելու տարբերակ չէ: «Մի կողմից ասում են՝ ներդրումներ բերենք, մյուս կողմից տեսնում ենք ինչպիսի հարձակումներ են կատարվում բիզնեսի վրա՝ ձերբակալություններ, աստղաբաշխական թվերով ակտեր, որը հետո արտադատարանական կարգով հարթվում է: Ցույց են տալիս լիբերալիստական են, զուգահեռ խիստ կոմունիստական վերաբերմունք ունեն սեփականության, բանկային գաղտնիքի նկատմամբ»: Անդրադառնալով ԼՂ հարցին՝ մասնավորապես տեսակետներին, թե իր հետ կապված դատական գործընթացը կապ ունի ԼՂ հարցի հետ, նշել է. «Ես բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում: Նախ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է բանակցել՝ առանց բանակցության ռազմավարության, տեսլականի: Ինչպե՞ս կարելի է արդյունավետ բանակցել՝ չհասկանալով՝ ինչ ես բանակցում... ԼՂ-ն բեռ չէ, արժեք է, ու եթե «դուխով»-ը գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի լուրջ նպատակների հասնես... Իրենք ասում են՝ դատավարությունը քաղաքական չէ, եթե քաղաքական չէ, ո՞նց կարելի է Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը քաղաքական որակել: Դա անձնական միջնորդություն է, ոչ թե պաշտոնի. ԼՂՀ նախագահը նաև անձ է, չէ՞... Հավանաբար մի շարք հանգամանքներ բերում է իշխանությանն այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում: Իմ մոտեցումն Արցախի հարցի կարգավորման համատեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք դա տեսնում են ոչ հայանպաստ ուղով»: Անդրադառնալով նախագահության տարիներին կուտակած 4 մլրդ դոլար ունեցվածքի մասին լուրերին՝ Ռ. Քոչարյանը նշել է. «Իշխանություններն ունեն իմ անձնական հաշիվները, որոնք սառեցված են ու կարծում եմ՝ ՀՀ-ում քիչ մարդ կա, որ ունի թափանցիկ բանկային հաշիվներ: Վերջին 10-11 տարում մի ընկերությունում եմ աշխատում ու բավականին բարձր եմ վարձատրվում: Կրկնում եմ՝ ինչ ունեմ, թափանցիկ է, ոչ ստվերային»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
