«Բայց որ տեղյակ լիներ, կասեր, որ ճիշտ են արե՞լ, ու միայն դրա համա՞ր էր հարցազրույցը տալիս». Արթուր Սաքունց
![]() 203 Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 10:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի արտահայտման ազատության իրավունք, այդ թվում մեղադրյալ Ռ. Քոչարյանը: Մեղադրյալ Ռ. Քոչարյանը հարցազրույց է տալիս, չէ՞, իմացա տեղեկատվական հոսքից, չեմ դիտել: Եվ ի տարբերություն իր կառավարման ժամանակների հեռուստատեսությունն անարգել աշխատում էր, չէ՞: Եթե 5-րդ ալիքի ղեկավարությանն ԱԱԾ-ից, կաʹմ ոստիկանությունից, կաʹմ ՀՌԱՀ-ից, կաʹմ կառավարությունից, կաʹմ նախագահականից որևէ զանգ լինի, կաʹմ անհանգստացնող լինի՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանի հարցազրույց տալու փաստի հետ կապված, հուսով եմ կիմանանք, անպայման կբարձրաձայնեն: Դե իսկ, մեղադրյալ Ռ. Քոչարյանի հարցազրույցի փաստի և բովանդակության վերաբերյալ հանրային ընկալումները, գնահատականները, մոտեցումները, բնական են, դրանց հետ ոչինչ անել չեն կարող, ոչ էլ կարող են արգելել: Իհարկե, բացի ֆիզիկական բռնության սպառնալիքներից, որից պաշտպանվելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, այդ թվում մեղադրյալ Ռ. Քոչարյանը, որը իրավապահ մարմինների պարտավորությունն է: Բայց մի հարց էլի՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանն ասում էր, էլի մեղավո՞ր չէ, ոչնչից տեղյա՞կ չի եղել, բայց որ տեղյակ լիներ, կասեր, որ ճիշտ են արե՞լ, ու միայն դրա համա՞ր էր հարցազրույցը տալիս»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
