«Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. «Փաստ»
![]() 547 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 09:30 «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի ՔՊԿ-ում: Այնուհետ Սասուն Միքայելյանը բավականին անակնկալ կերպով չընտրվեց ՔՊ նոր վարչության կազմում՝ չնայած մինչև ԵԿՄ նախագահ ընտրվելը այդ կուսակցության վարչության գործող նախագահն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, նա նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»: Երեկ ողջ օրը պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց. նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել իրավասու անձանց հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ընդունարանից ասացին, որ զբաղված է (հանդիպման է): Մինչև թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ արձագանք չստացանք: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ էր զբաղված: ՔՊԿ վարչության կազմից հնարավոր եղավ կապ հաստատել միայն ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, ով մասնավորաբար ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չնայած, կարծում եմ, որ անհեթեթություն է: Հարցին հստակ պատասխան կարող է տալ միայն պարոն Միքայելյանը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
