«Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել». փաստաբան
![]() 451 Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 13:50 Այսօր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ «Մարտի մեկի» գործով Մանվել Գրիգորյանը որևէ բացատրություն կամ ցուցմունք չի տվել: «Օրեր առաջ «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից արվեց հրապարակային ելույթ այն մասին, որ «Մարտի մեկի» քրգործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրում է Գրիգորյանին և բոլոր շահագրգիռ անձանց խորհրդակցության, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում այդ խորհրդակցությանը, որից հետո Ռ. Քոչարյանն ասում է՝ «հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»»,-ներկայացրեց Բաղդասարյանը: Փաստաբանը նշեց, որ եթե այդ տեղեկություններն իսկապես ճիշտ են, ապա նախ «մայրիկ լացացնելը» իրավական կատեգորիա չէ, և երբ այդ արտահայտությունն արվում է երկրի առաջին դեմքի անունից, ապա դա արդեն այլ գնահատման խնդիր է: «Ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելուն», ասեմ որ թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի «մայրիկը չի կարողացել լացացնել»»,-թեման փակեց փաստաբանը՝ հավելելով, որ ՀՀ երեք նախագահներն են ցանկացել են Գրիգորյանի «մայրիկը լացացնել», սակայն դա նրանց չի հաջողվել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
