«Պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները վերահաստատվում են». պաշտպաններ
![]() 441 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 12:25 Այսօր Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորությունից զրկելու փաստին: Նրանք նշեցին, որ նախկինում նման պրակտիկա գրեթե չի կիրառվել, երբ կողմն ընդհանրապես զրկված լինի դիրքորոշում հայտնելու իրավունքից: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը որոշել էր պաշտպանական կողմին զրկել ելույթի իրավունքից՝ պարզաբանելով, որ վերջիններս ցանկանում են գործը անհարկի ձգձգել: «Ես որևէ դեպք չեմ կարողացել իդենտիֆիկացնել, որ երբևէ եղել է այնպես, երբ կողմը, ընդհանրապես, զրկված է եղել դիրքորոշում հայտնելու իրավունքից: Մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ-ի բանաձևով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը: Տեսնում ենք, որ, ակնհայտորեն, ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները: Այստեղ մենք տեսնում ենք լրիվ արտառոց դեպք, երբ կողմին ընդհանրապես չի թույլատրվել ելույթ ունենալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Պաշտպանական կողմն այն կարծիքին է, որ դատարանն, օգտվելով այն «պատրվակից», թե դատավարությունը բնականոն հունով չընթանալու հետևանքով պաշտպանական կողմը խնդրել է դատարանին կանոնակարգել դատավարության ընթացքը, ելույթի իրավունքից զրկել է պաշտպանական կողմին՝ պատճառաբանելով, որ իրավունքների չարաշահում է եղել և ըստ այդմ՝ գործի անհարկի ձգձգում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
