Պատգամավորների մի ստվար մաս մարզպետների հետ խոր «նեպրիյազնի» մեջ է. «Հրապարակ»
![]() 348 Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 09:15 «Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից: Հանդիպման նպատակն է եղել ճշտել՝ ինչու լավ չեք աշխատում, ինչու մարզերում իշխանության ռեյտինգն անկում է գրանցում: Հավատաքննիչը հիմնականում եղել է Լիլիթ Մակունցը։ Բոլորին գրեթե նույն հարցն է տրվել՝ ի՞նչն է ձեզ խանգարում աշխատել: Մարզպետների պատասխանը հիմնականում նույնն է եղել՝ համայնքների ղեկավարները. նրանք չեն կարողանում աշխատել, որոշակիորեն «հաբռգած են», չեն ենթարկվում: Ամենաշատը բողոքել է Արարատի մարզպետ, կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ համայնքապետ ունեն, որը չի ներկայանում մարզպետարան, ոչ մեկին «պրիզնատ» չի գալիս: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ բողոքել է իրավապահներից: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ելույթը խիստ պայթուցիկ է եղել. «Մարզում ինձ աշխատել խանգարում են Գագիկ Ծառուկյանն ու Էդոն՝ քրեաօլիգարխիկ խավը։ Ի՞նչ է նշանակում՝ Էդոն մարզում վեր է կենում-ասում՝ Աբովյան քաղաքը չենք տա գործ տվողներին։ Այդքանից հետո նա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, նա ընդամենը ախրաննիկ էր, մնացել է ախրաննիկ»: Պետրոսյանը տեղեկացրել է, որ այդ առնչությամբ ինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Միակ մարզպետը, որը որևէ բողոք, մուննաթ չներկայացրեց, Հունան Պողոսյանն էր։ Ասաց՝ ինձ ոչ մի բան չի խանգարում աշխատել։ Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ մեր թիմում պատգամավորների մի ստվար մասը մարզպետների հետ, եթե չասենք թշնամական, ապա խոր «նեպրիյազնի» մեջ է։ Օրինակ՝ Արփի Դավոյանը շատ «խիստ» տոնով Վայոց ձորի մարզպետին մեղադրանք ներկայացրեց՝ դու սերտաճել ես Ջերմուկի Արսենյան Աշոտի, իր որդու հետ, շաբաթ-կիրակին նրանց ջերմուկյան հյուրանոցում ես անցկացնում»,-գրում է թերթը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
