Ծխախոտը թանկացել է 30-50 դրամով. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»

«Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է՝ դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը եւս բարձրացել է 50 դրամով, այն 550 դրամից դարձել է 600 դրամ:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Օրինակ՝ տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով՝ 550-ից դառնալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ:
Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
281Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
306Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
144Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
23320.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
78718.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
80218.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
50317.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
45517.09.2026, 15:12