«Ադրբեջանը շատ ավելի մեծ թափով է սկսել իր հասարակությանը նախապատրաստել պատերազմի». Կարեն Հովհաննիսյան
![]() 559 Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 03:15 Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը և սերունդներին դաստիարակում է՝ բացառապես հայերի նկատմամբ թշնամություն սերմանելով: Գերանբոյի շրջանում «Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամ»-ը երկրի ռազմական գերատեսչության հետ համատեղ մեկնարկել է «Marş İrəli» («Մարշ, առաջ») ռազմահայրենասիրական ծրագիր, որի շրջանակներում 17-25 տարեկան 200 տղաներ և աղջիկներ ռազմական բանակում են անցնում: Բանակումի շրջանակներում նրանք սովորում են կրակել հրաձգային զենքերից, սովորում են քարտեզագրում, տեղանքի չափագրում, անցնում հոգեբանական և բժշկական օգնության ցուցաբերման դասընթացներ: Նրանց հետ սեմինարներ են անցկացնում «Ղարաբաղի վետերաններ» միության անդամները, զորամասերի հրամանատարական կազմը և շարքայինները: Նրանց հիմնական նպատակը ռազմահայրենասիրական ոգու բարձրացումն է, իսկ թիրախը բացահայտ Հայաստանն ու հայն է: Դա են վկայում պաշտոնական հաղորդագրությունները, որոնք նրանք տարածում են ամենօրյա ռեժիմով բանակումի հետ կապված: Նրանք հայտնում են, որ «ագրեսոր հայերին դուրս շպրտելու համար որոշակի տեխնիկական դասընթացներ են անցնում, որոնք անցկացնում են ռազմական գործին գիտակ մասնագետներ»: Մի քանի դրվագով օգտագործում են նաև թշնամի տերմինը . «երիտսարդներին ուսուցանվում է թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր հայրենիքի անտառների, ձորերի և այլ տեղանքի քարտեզագրումը, չափագրումը և ըստ այդ քարտեզների՝ թույլ ու խոցելի տեղերը գտնելը»... |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
