Սևանա լճի խնդիրը լուծելու համար նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել. քննարկում
![]() 162 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 14:10 Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սևանա լճում տիրող ներկայիս իրավիճակը և դրա կանխարգելման հնարավոր գործողությունները: Քննարկման ժամանկ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը նշեց, որ այժմ լիճը բավականին ծանր վիճակում է և կազմակերպված աշխատանքները դեռևս հնարավորություն չեն տվել լուծել խնդիրները: Ըստ նրա՝ մաքրման կայաններ կան, որոնք այժմ ավելի շատ աղտոտում են, քան մաքրում, բացի այդ՝ տարեկան 240 տոննա մաքրումից հավաքվող կեղտը լցվում է քաղաքի աղբավայր, որն էլ հետո էլի հետ է գալիս։ «300 մշտական գործող օբյեկտներից 10-ի վրա տեղադրել ենք փորձնական նմուշներ, այդ սարքերով ջուրը միկրոբներով մաքրում են, և դրանց վրա որևէ ծաղկում չի նկատվել»,-ասաց նա։ Մասնագետը նշեց, որ առաջարկել են ջրի երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք կարողանում են բիոլոգիական մաքրում կատարել։ Ինչպես նշում է Ջավադյանը՝ սարքերը մատչելի են .«Օրինակ՝ 22 մշտական հախաճորդ ունեցող ռեստորանի համար այն լիզինգով ձեռք բերելը և յոթ տարվա ընթացքում գումարը վճարելը ամսական կկազմի 40 հազար դրամ»,-փաստում է նա։ Մյուս սարքն արժե100 միլոն դրամ. 3-4 դոնոր նոր ջրամբարներ են նախատեսվում կառուցել 2-2.5 տարվա ընթացքում. «Դա բերենք լցնենք Սևանա լիճ՝ թունելով ու Հրազդան գետով, որպեսզի նախ մաքուր շատ ջուր ունենանք, և հետո ջրափոխության ժամանակ ջրանկման նշույլ չլինի»,-ասաց Ջավադյանը։ |
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
9404.12.2019, 11:00Բենզինի գինը թանկացել է 10 դրամով
6901.12.2019, 13:45«Շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում». Ն. Փաշինյան
12630.11.2019, 11:35Հայտնի է՝ ինչ գործունեություն կծավալի «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս անգամ (տեսանյութ)
7629.11.2019, 00:45