«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». Հայկ Ալումյան
![]() 494 Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 12:40 «Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից իրենց ներկայացրած միջնորդությունը չքննելու փաստին: Ըստ փաստաբանի՝ դեռևս հունիսի 27-ին Ռ. Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Դրա իրավունքն ունի կալանավորված յուրաքանչյուր ոք, և դատարանը պետք է գրավ կիրառի, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ: Միջնորդությունը դեռ չի քննվել, այն դեպքում, երբ «Քրեադատավարական օրենսգրքի» 102 հոդվածն ասում է, որ միջնորդություններն ու պահանջները պետք է քննվեն դրանք ներկայացվելուց հետո անմիջապես: «Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը, նշեց, որ այն օրենքի խախտմամբ է կատարվել: «Բոլոր իրավաբանները գիտեն, որ եթե անձի մոտ կատարում են խուզարկություններ, որի նպատակը հանցագործություններ, առարկաներ, փաստաթղթեր հայտնաբերելն է, այդ անձը փաստացի հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով դատավորը համարվում է հանցագործության մեջ մեղադրվող անձ: Իսկ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածում ասված է, որ դատավորի հանդեպ քրեական հետապնդում կարող է իրականացնել միայն ԲԴԽ-ի գրավոր համաձայնությունն ունենալու դեպքում: Մինչդեռ ՀՀ դատախազությունն այդ համաձայնությունը չի ունեցել: Ես սա ասում եմ դատախազության կողմից տրված հաղորդագրությունից, որտեղ ասվում է՝ մենք իրազեկեցինք ԲԴԽ-ին, այնինչ դատախազությունը պարտավոր էր ստանալ ԲԴԽ-ի համաձայնությունը»,- հայտարարեց Հայկ Ալումյանը: Հայկ Ալումյանը պնդեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ իրենք դատավորին են տրամադրել Ռ. Քոչարյանի գործի կրկնօրինակները: «Այսքանից հետո մեզ ինչ-որ մեկը պետք է ասի, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի Ռ. Քոչարյանի գործի հե՞տ»: Նա կրկին պնդեց, որ բոլոր դատավորներին գրեթե բաց տեքստով ասվում է ՝ «չհամարձակվեք պարոն Քոչարյանի գործով կայացնել որևէ որոշում պարոն Քոչարյանի օգտին, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
