Հայաստանն Արցախին միացնող 150 կմ նոր ճանապարհ կկառուցվի

Հաջորդ տարի Հայաստանն Արցախին միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է ծրագրվում կառուցել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հիմնական թիրախային թեման ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն են, որպեսզի մենք կարողանանք և՛ բարձրացնել անվտանգությունը, և՛ տնտեսական հնարավորություններ ստեղծենք Արցախի զարգացման համար: Պետք է այնպես անենք, որ ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում արդյունավետ լինեն»,- ասել է քարտուղարը:
Նա նշել է, որ 2020 թվականին, նախնական քննարկումներով, նախատեսել են մինչև 150 կմ ճանապարհ կառուցել. «Կապանից մինչև Հադրութ ճանապարհն ենք քննարկում և ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ կամփոփենք քննարկումները և կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այն»,-ասել է Գրիգորյանը:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
244Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
258Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
24217.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
24717.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
32616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
32816.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
26616.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
25816.09.2026, 13:18