««Տուժվում» է Փաշինյանը, շահում է Արմեն Սարգսյանը». Արփինե Հովհաննիսյան
![]() 544 Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 12:15 ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, «Սանտա Կլաուսի» և ամենաքիչ հայհոված մարդու մասին. Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին և 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան: Ուշադրությունից, սակայն, կարծես վրիպեց այն, որ այդպես էլ չհրապարակվեցին Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի անհատական վարկանիշները, իսկ դրանք կան (նախագահի և վարչապետի աշխատակազմերի վարկանիշերի հետ չշփոթել): Բացի վերոհիշյալից առկա են նաև այլ հետազոտություններ, որոնց մասին պարբերաբար հրապարակումներ են լինում մամուլում՝ տարբեր ենթատեքստերով և մանիպուլյացիաներով: Ինչպես հիշատակված, այնպես էլ մյուս հետազոտությունները ունեն ընդհանրություններ՝ անկախ մեթոդաբանության տարբերություններից նրանք փաստում են, որ Ն.Փաշինյանի վարկանիշը իջնում է և ... ուշադրություն. Բացատրեմ. երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասնի իր ամենացածր կետին (իսկ դա անխուսափելի է, և այդ պահն էլ սարերի ետևում չէ) Արմեն Սարգսյանը իր «սանտակլաուսյան» վարկանիշը կտրանսֆորմացնի կամ կկապիտալիզացնի քաղաքական վարկանիշի՝ նվազագույն կորուստներով, այսինքն՝ օգտագործելով կամ մաշելով այն անվտանգության բարձիկը, որը այս պահին արդեն գոյություն ունի նվազագույնը 10 տոկոս առավելության տեսքով: Ա. Սարգսյանը ֆեյքային հարձակումների (այն է՝ հայհոյանքների) գրեթե չենթարկված եզակի անձանցից է: Բանն այն է, որ իշխանական քարոզիչները իրենց գրասենյակներում կամ տոտալիզատորներում զբաղված են ոչ միայն «Nikol prkich» կամ «purk varcapedin» այլև «me8 sireli naxagah» գրելով՝ սահմանադրական կարգի չպաշտպանության համար: Քանի որ Ա.Սարգսյանից քաղաքական դաշտի և ոչ մի դերակատար առանձնապես ակնկալիք չունի, նրա հասցեին երբեմն քննադատություններ լինում են, բայց ոչ երբեք՝ թիրախավորված ֆեյքային գրոհներ։ Մինչդեռ Փաշինյանը իր թելադրած խաղի կանոններով քննադատվում է: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
