«Ժողովրդին տված խոստումները պայթեցին-գնացին. իրողություն, որի հետ պետք է բոլորս հաշվի նստենք». վարչապետի ընդդիմախոսներ
![]() 551 Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 17:15 Հուլիսի 31-ին լրագրողնեի հետ հանդիպեցին ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և ՀՅԴ ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը: Նրանք գնահատականներ հնչեցրին դատաիրավական համակարգի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի և ներքաղաքական կյանքի այլ հարցերի վերաբերյալ: Ստեփան Մարգարյանը նշեց, որ Ազգային ժողովը փոխվեց մի ԱԺ-ով, որը երկրում ոչ մի դերակատարում չունի: Այն դարձել է ամբողջովին կառավարելի: Դրանից հետո հերթը հասել է դատարաններին: Այստեղ էլ առկա է նույն նպատակը՝ դատարանները կառավարելի դարձնել: «Եթե հաջողվի դատարանների հարցը լուծել այնպես, ինչպես ցանկանում է իշխանությունը, հաջորդ քայլը հասնելու է մամուլին»,- հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա պնդեց, որ մամուլի պարագայում իշխանությունը գործելու է ոչ թե ճնշելու, այլ ուրիշ մեթոդներով: Երրորդ քայլը սեփականության տոտալ վերաբաշխումն է լինելու: «ՀՀ-ում արդյունավետ իշխանություն չի կարող լինել հատկապես այն պատճառով, որ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները միմյանցից անկախ չեն: Երբևէ դատական համակարգի նկատմամբ այսպիսի ճնշումներ չեն եղել»,- այս հայտարարության հեղինակն էլ Գևորգ Ղուկասյանն է՝ ՀՅԴ-ից: «Ռեֆորմիստների» նախագահ Վահան Բաբայանի գնահատմամբ՝ իշխանությունները հայեցակարգ չունեն: Իշխանությունները հայտարարում են տնտեսական թռիչքաձև աճ գրանցելու, Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, քաղաքական ազատություններ շնորհելու մասին, սակայն անում են հակառակը: «Խոստումները, որ տրվեցին ժողովրդին, պայթեցին-գնացին. իրողություն, որի հետ պետք է բոլորս հաշվի նստենք»,- հայտնեց նա: Մատնանշելով վարչապետ Ն. Փաշինյանի՝ ուղղաթիռով շրջելու մասին սոցցանցային գրառմանը՝ բանախոսը հարցրեց. «Բա էն մարդն ի՞նչ եղավ, որ հեծանիվով գործի էր գնում: Հիմա դա կինո՞ էր, շոո՞ւ էր, ի՞նչ էր»,- ասաց նա: Ս. Մարգարյանը կանխատեսեց, որ ստեղծվելու է այլընտրանքային ընդդիմություն, և Ռ. Քոչարյանը դրանում մեծ դերակատարություն է ունենալու: Ըստ նրա՝ Քոչարյանի հարցազրույցում կային ծրագրային տարրեր: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
